Զինեդին Զիդանը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդին»

394

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մերժել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին», որը ցանկանում է նրան տեսնել գլխավոր մարզիչի պաշտոնում, հաղորդում է իսպանական AS-ը։ 49-ամյա մասնագետը Անգլիայում աշխատելու ցանկություն չունի։

Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը Անգլիայի առաջնության 11 տուրից հետո 17 միավորով 6-րդ տեղում է։

Զինեդին Զիդանը ցանկանում է ապագայում զբաղեցնել Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը։ Թիմի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ․ աշխարհի առաջնության ավարտը։

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» հեռացրեց տեխնիկական տնօրենին
Հաջորդ հոդվածը1 զոհ, 13 գերեվարված, եւս 24 զինծառայողի հետ կապը կորել է. ՊՆ