‘ Զինեդին Զիդանը որդուն հրավիրել է «Ռեալի» մարզմանը’

1059

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն առաջին թիմի մարզմանն է հրավիրել իր որդուն՝ Էնցոյին, տեղեկացնում է Marca-ն: 20-ամյա կիսապաշտպանն ընդհանուր խմբում պատրաստվում է Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» դեմ կայանալիք խաղին:

Նշենք, որ Էնցոն ֆրանսիացու ավագ որդին է, ով «Ռեալ Կաստիլիայի» ավագն է: Զիդանի բոլոր որդիները հանդես են գալիս «Արքայական ակումբի» տարբեր տարիքային երիտասարդական թիմերում

Նախորդ հոդվածը‘Պլատինի. «Ինձ առաջադրված բոլոր մեղադրանքներն անհիմն են եւ չունեն բացատրություն»’
Հաջորդ հոդվածը‘«Ռոման» փորձում է աշխատանք գտնել Տոտտիի համար’