‘Զինեդին Զիդան. «Նոյերը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, ով դարպասապահի խաղի մասին պատկերացումները նոր մակարդակի հասցրեց:… Այն, ինչ անում է Ռոնալդուն, բացառիկ է»’

747

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ ակումբի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերին յուրօրինակ է անվանել, իսկ Ռոնալդուին՝այլ մոլորակի ֆուտբոլիստ: Հիշեցնենք, որ Նոյերը և Ռոնալդուն «Ոսկե գնդակ 2014» հավակնորդներից էին, սակայն պատվավոր մրցանակը ստացավ Ռոնալդուն:

-Նոյերը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, ով դարպասապահի խաղի մասին պատկերացումները նոր մակարդակի հասցրեց: Նա յուրօրինակ է: Իսկ Ռոնալդուն այլ մոլորակից է, նա այլմոլորոկայինի է նման: Այն, ինչ անում է Ռոնալդուն, բացառիկ է»,-ասել է Զիդանը «Welt am Sonntag»-ին տված հարցազրույցում:

Նախորդ հոդվածը‘Հանգստյան օրերին սահմանում պահպանվել է միջին լարվածությունը. ՊՆ’
Հաջորդ հոդվածը‘«Մեր մահվան պատճառը էդ սրիկան է». Երևանում մայրը երեխայի վրա բենզին է լցրել և այրել ‘