‘Զինծառայողը դանակահարել է իրեն հայհոյող ծառայակցին’

1047

Կոչումով սերժանտ 19-ամյա Գ. Ա-ն վրեժխնդիր լինելու նպատակով ծառայության ընթացքում դանակահարել է իրեն հայհոյող ծառայակցին`19-ամյա Դ.Դ-ին եւ նրա առողջությանը պատճառել ծանր վնաս: 

News.am-ի փոխանցմամբ, 19-ամյա Գ. Ա-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գտնվելով ժամկետային զինծառայության մեջ ՀՀ ՊՆ զորամասում որպես հրետանային դիվիզիոնի 2-րդ մարտկոցի 3-րդ ջոկի հրամանատար, կոչումով սերժանտ, հանդիսանալով պետ եւ պաշտոնատար անձ, 17.07.2012թ. Սովետաշենի հրաձգարանում իր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալով կատակելու պատճառով` վրեժխնդիր լինելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, կատարել է իշխանազանցություն: Նա իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող շարքային Դ. Դ-ին ու վերջինիս առողջությանը պատճառել ծանր վնաս: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել 112 հոդվածի 1-ին մասով:

Իսկ 19-ամյա Դ. Դ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, 17.07.2012 թ. Սովետաշենի հրաձգարանում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել իր նկատմամբ պետ հանդիսացող, կոչումով սերժանտ Գ. Ա-ի հասցեին`անպարկեշտ ձեւով ստորացնելով վերջինիս պատիվն ու արժանապատվությունը: Նրա դեմ էլ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասով:

Նախորդ հոդվածը‘ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Կոնգո ‘
Հաջորդ հոդվածը‘Վենգերը եւս մեկ հարձակվող ձեռք կբերի’