‘Զինծառայողը ծառայակցին հարկադրել է սեռական բնույթի գործողությունների’

1304

ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող, 26-ամյա Ա. Թ-ն շանտաժի կիրառմամբ հարկադրել է շարքային Ա. Ս-ին կատարել սեռական բնույթի գործողություն: 
26-ամյա Ա. Թ-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել:

Քրեական գործ է հարուցվել 140 հոդվածի հատկանիշներով. տուգանք` նվազագույն աշխատավարձի 200-300-պատիկի չափով, կամ ազատազրկում` 1-3 տարի ժամկետով: Խափանման միջոցն ընտրվել է կալանքը:
Դատական քննությունը նշանակվել է հունվարի 22-ին: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության մամուլի քարտուղար Մերի Սարգսյանը mamul.am-ի հետ զրույցում հաստատեց կատարվածն ու քանի որ գործը գտնվում է դատարանում, մանրամասներ չնշեց:

Նախորդ հոդվածը‘«Գարեգին Նժդեհ» նախաձեռնություն. Երբ մի նախագահի թեկնածու ասում է «Ես լոդրություն, թամբալություն չեմ անելու», նրան լսել շարունակելն անիմաստ է’
Հաջորդ հոդվածը‘Իրաքում երեք պայթյուն է որոտացել. կան բազմաթիվ զոհեր’