‘Զինծառայողը հայտնվել է Ադրբեջանի տարածքում եւ գերեվարվել է’

1874

Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:

Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Այս մասին տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը։

Նախորդ հոդվածը‘Վրաստանը ժամանակավորապես դադարեցրել է Հայաստան գազի մատակարարումը’
Հաջորդ հոդվածը‘Օմբուդսմենը ոստիկանապետին հորդորում է չխոչընդոտել քաղաքապետարանի առաջ վրանի տեղադրմանը’