‘Զինծառայողը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով’

1072

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի գնդացրորդ, շարքային Մովսես Գասպարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին ժամը 15:00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից հրազենային գնդակային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Մովսես Նորայրի Գասպարյանը: Նա զորակոչվել էր Երեւանից:

Նախորդ հոդվածը‘Ռիոյի իշխանությունները խոստանում են ապահովել ԱԱ եզրափակչի անվտանգությունը’
Հաջորդ հոդվածը‘Փոխհրաձգության ժամանակ վիրավորված կնոջ վիճակը կայուն ծանր է’