Զինծառայողը մոլորվել է և հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում

337

Մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, նախնական տվյալներով` վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ։

ՀՀ ՊՆ

Նախորդ հոդվածըԻնդիան Ուելս․ Հաղթանակը նվաճեցին Ալկարասը եւ Ռիբակինան
Հաջորդ հոդվածըԼեւոն Զուրաբյան. Իշխանական պրոպագանդայի այս ամոթալի պահվածքը դատապարտված է