‘Զինծառայողի բուժման գումարի մի մասը ՊՆ-ն արդեն փոխանցել է’

846

Համացանցում «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը նոր հաղորդագրություն է տարածել, որտեղ Մոսկվա տեղափոխված Նուբարաշեն զորամասի զինվոր Արթուր Քոչարյանի հայրը նշում է, որ արյան հիվանդությամբ տառապող իր որդու բուժման համար խոստացած գումարը պաշտպանության նախարարությունը չի փոխանցում:

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից Փաստինֆոն հետաքրքրվել է, թե իրականում գումարը փոխանցվե՞լ է, թե ոչ:

«Պաշտպանության նախարարությունը չի հրաժարվում տալ զինծառայողի բուժման համար նախատեսված գումարը, ավելին՝ գումարի մի մասն արդեն փոխանցվել է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մյուս մասը ևս կփոխանցվի:

Փաստինֆոյի տեղեկություններով՝ գումարի որոշ մասն էլ կառավարությունը պետք է փոխանցեր, բայց այդ մասին կարծես թե լռում են:

Նախորդ հոդվածը‘Նիկոլ Փաշինյանը ԼՂՀ-ում է ‘
Հաջորդ հոդվածը‘Հնդկաստանը բողոքում է չինական նոր անձնագրերի ձեւավորումից ‘