Զինծառայողի դին գտել են անտառում՝ ծառից կախված. Քննչական կոմիտե

481

ՀՀ քննչական կոմիտեից «Արմենպրես»-ին հայտնել են, որ 2023 թ․ մարտի 8-ին ՀՀ ՊՆ ՌՈ Բերդի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը զինավանի հավաքակայանի հարակից անտառում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի դին՝ ծառից կախված վիճակում:

​Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), կատարվում է նախաքննություն:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են զորամասի մի շարք զինծառայողներ՝ ինչպես սպայական կազմից, այնպես էլ համածառայակիցներ։ 

Ըստ Քննչական կոմիտեի` ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի բոլոր միջոցառումները կատարվածի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։

Նախորդ հոդվածըԿուլեբա․ Կիևը կապ չունի «Հյուսիսային հոսքերում» դիվերսիայի հետ
Հաջորդ հոդվածըԱդրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ