‘Զինծառայողի կողմից մարտական դիրքը թողնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ’

923

ԼՂՀ ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի կողմից մարտական դիրքը թողնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

22.03.2015թ.՝ ժամը 13:50-ի սահմաններում, N զորամասի պայմանագրային զինծառայող Անդրանիկ Արարատի Գրիգորյանը, զենք-զինամթերքը թողնելով մարտական դիրքում, անցել է առաջնային գիծը և հայտնվել հակառակորդի կողմում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասով (դասալքությունը՝ մարտական հերթապահություն կատարող զինծառայողի կողմից)։

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Քննչական կոմիտե

Նախորդ հոդվածը‘Դավթաշենում վաղը ջուր չի լինի’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Գրիգորյան. Սևանա լճի հարակից տարածքները հանդիսանում են Ամուլսարի հանքավայրի շահագործման «ազդակիր համայնքներ»’