‘Զինծառայողի մահվան գործով կա ձերբակալված’

1263

Մարտական հենակետում զինվորի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:  Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Քրեական գործի շրջանակներում՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, անզգուշությամբ մարդու մահ պատճառելու կասկածանքով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի հիմքով ձերբակալվել է պարտադիր  ժամկետային  զինծառայող,  շարքային Վոլոդյա Մանուկի Բաբիկյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՊԲ հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Դերենիկ Արամի Մանուկյանը: 

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ’
Հաջորդ հոդվածը‘«20 կոպեկ»-ն այլևս վտանգավոր չէ’