Զինծառայողի մահվան երկրորդ դեպքը մեկ օրում

222

ՊՆ-ն հայտնում է, որ երեկ՝ հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին:

Սա երեկ արձանագրված զինծառայողի մահվան արդեն երկրորդ դեպքն է։ Հիշեցնենք, որ երեկ ՊՆ-ն հաղորդել էր, որ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել էր պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Նախորդ հոդվածըԺերար Պիկեն կսկսի մարզչական կարիերա
Հաջորդ հոդվածը«Ռոման» նոր պայմանագիր կառաջարկի Մոուրինյոյին