‘Զինծառայողների իրավունքների հարցերով օմբուդսմենի տեղակալ է նշանակվել զինծառայությունից խուսափածը. «Հրապարակ»’

1479

Երեկ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գրասենյակից տեղեկություն է ստացվել, որ զինծառայողների իրավունքների հարցերով  օմբուդսմենի տեղակալ է նշանակվել Արմեն Գրիգորյանը: «Հրապարակը» այս կապակցությամբ գրում է. «Ինչով է այս նշանակումն ուշագրավ՝ զինծառայողների հարցերով զբաղվելու է զինվորական ծառայությունից խուսափած անձը, ով գիտական գործունեությամբ զբաղվելու պատրվակով բանակ չի գնացել, հիմա էլ, փաստորեն, որոշել է ոչ թե գիտական գործունեությամբ զբաղվել, այլ զինծառայողների իրավունքները պաշտպանել: Ինչպես տեղեկացանք օմբուդսմենի նորանշանակ տեղակալի կենսագրությունից, նա իրավապաշտպանի գործունեությամբ էլ կարգին չի զբաղվել, 2013-ից Անդրեասյանի խորհրդական է աշխատել, ապա՝ արագ արձագանքման խմբի ղեկավար: Իսկ 2014-ին թեկնածուական դիսերտացիա է պաշտպանել: Մինչ այդ՝ 2011-2012 թվականներին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մոտ մեկ տարի  դատավորի օգնական է աշխատել: Երբ փորձեցինք նրա գործունեության մասին տվյալներ փնտրել  ինտերնետում, բացի նրա նշանակման մասին լուրից, հայտնաբերեցինք Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ մի  միջադեպ, որին «Հրապարակն» անդրադարձել էր: «Քրեյզի» գիշերային ակումբում թեժ ծեծկռտուք էր եղել նրա և ակումբի աշխատակիցների միջև, որից հետո նա փորձել էր հեռանալ՝ առանց հաշիվը փակելու, ինչն ավելի էր թեժացրել սկանդալը,  և միջադեպին ստիպված միջամտել էին իրավապահները»: 

Նախորդ հոդվածը‘Քարաթափում և փլուզում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ԱԳՆ-ն խնդրում է ձեռնպահ մնալ փակ երթուղով երթևեկելուց’