Զինծառայող է վիրավորվել

5709

Մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Նախորդ հոդվածըՖերդինանդ. Առաջին անգամ եմ տեսնում ակումբի նկատմամբ նման անհարգալից վերաբերմունք
Հաջորդ հոդվածը«Ռեալը» 14-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթ (տեսանյութ)