‘Զինծառայող Վանիչկա Հովակիմյանի մահվան փաստի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն’

920

Դեկտեմբերի 10-ին Հայաստանի ՊՆ N զորամասում մահացած զինծառայող, շարքային Վանիչկա Հովակիմյանի մահվան փաստի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն: Ինչպես հաղորդել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, քննության արդյունքներով կորոշվի կարգապահական պատասխանատվության ենթակա անձանց շրջանակը

Հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է երեք անձ՝  վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Մուրադյանը և  երկու զինվորներ` Շմավոն Կյուրեղյանը և Պարույր Մկրտչյանը: Արթուր Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ /պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը/: Շմավոն Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 359-րդ հոդվածի 3-րդ մասի և 182-րդ հոդվածի 1-ին մասի  հատկանիշներով, իսկ Պարույր Մկրտչյանին՝ ՔՕ-ի 358 -րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Նախորդ հոդվածը‘Ազգային ժողովի նախագահը ստորագրեց գազային համաձայնագրերը’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Խուսափիլ Դատարկ կրակոցներէն (Նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի վերջին ելոյթին առթիւ)’