‘Զինված անձը թափանցել է Մոսկվայի դպրոցներից մեկը. կա երկու զոհ ‘

860

ՆԳՆ նախնական տվյալներով՝ Մոսկվայի թիվ 263 դպրոց է թափանցել զինված անձ, իրավապահ մարմինների մի աշխատակից վիրավորվել է: «Նախնական տվյալներով՝ թիվ 263 դպրոցի աշակերտներից մեկի հայրը, ենթադրաբար՝ զինված, թափանցել է ուսումնական հաստատություն՝ ուժ գործադրելով պահապանների նկատմամբ»,- հաղորդել են ՌԴ ՆԳՆ մամլո ծառայությունից: «Տագնապի ազդանշանը հնչելուց հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներ: Իրավապահ մարմինների աշխատակիցներից մեկը վիրավորվել է»,- նշել են մամլո կենտրոնում:

Նախ՝ տեղեկություն է ստացվել, թե դպրոց ներխուժած տղամարդը բարձր դասարաններից մեկում է: Հետագայում հայտնի է դարձել, որ դպրոցի բոլոր աշակերտներն ազատության մեջ են: Միջադեպի արդյունքում զոհվել են մեկ ոստիկան և մեկ ուսուցիչ, իրավապահ մարմինների ևս մեկ աշխատակից վիրավորվել է, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Գալուստ Սահակյանի առաջարկը ԱԺ-ում ապօրինությունների ստեղծման մեխանիզմ է (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պայթյուն Վանաձոր քաղաքում. կա տուժած’