‘Զինվորականները միջամտել են՝ մրցավարին փրկելու համար. Տեսանյութ’

872

Լիբանանի առաջնության երկրորդ դիվիզիոնի «Ալ-Նահդա»-«Սալամ Զգարտա» հանդիպման ժամանակ ծեծի է ենթարկվել խաղի գլխավոր մրցավարը, հայտնում է figo29.com-ը:

«Ալ-Նահդայի» ֆուտբոլիստներից մեկը հարձակվել է մրցավարի վրա, երբ վերջին հանդիպման վերջին վայրկյաններին 11 մետրանոց չի նշանակել մրցակցի դարպասին, փոխարենը դեղին քարտ ցույց տալով ֆուտբոլիստին: Դրանից զայրացած, ֆուտբոլիստը մրցավարին մի քանի անգամ հարվածել է, որից հետո վերջինս փախուստի է դիմել:

Սակայն հունից դուրս եկած ֆուտբոլիստը հասել է մրցավարի ետեւից եւ նորից սկսել հարվածել: Հաշվեհարդարին միացել են նաեւ «Ալ-Նահդայի» մարզչական շտաբի ներկայացուցիչները: Ծեծկռտուքը դադարեցվել է միայն հանդիպմանը ներկա զինվորականների միջամտությունից հետո:

Այնպես որ, Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Ռեալ» հանդիպման գլխավոր մրցավար Ջունեյթ Չաքըրի բախտը դեռ բերել է, որ նրա մրցավարությունից դժգոհ Ռիո Ֆերդինանդը ընդամենը ցուցադրաբար ծափահարել է նրա հասցեին:

Նախորդ հոդվածը‘Կրեմլում չեն մեկնաբանում Զյուգանովի հայտարարությունը Չավեսի մահվան վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Շիրակի նոր մարզպետը՝ այս անգամ՝ ԱԱԾ գեներա՞լ’