‘Զինվորական դատախազը առանձին գործերով ոչ մի հարցի չի պատասխանել, բայց «Մատաղիսի գործին» անդրադարձել է’

1143

Այսօր տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ  ներկայացվել է զինվորական դատախազության 2012 թվականին կատարած աշխատանքները, զինված ուժերում հանցավորության ընդհանուր վիճակը։

Գլխավոր դատախազության կայքում տեղադրվել է ասուլիսի մասին հաղորդագրություն, որը կրճատումներով ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը.

«ՀՀ զինված ուժերում 2012 թվականի  ընթացքում  արձանագրվել է մահվան ելքով դեպքերի կտրուկ նվազում: Մասնավորապես՝  ամփոփումները վկայում են, որ 2012թ արձանագրվել է զինվորական ծառայությունն անցնելու հետ կապված մահվան ելքով 29 հանցագործության դեպք (որից 9-ը հակառակորդի կողմից կատարված)՝ 2011 թվականին գրանցված 34 դեպքի դիմաց: Ընդհանուր առմամբ ՀՀ զինված ուժերում (բացի հակառակորդի կողմից կատարվածների) արձանագրված բռնության հետևանքով մահվան ելքով հանցագործության դեպքերը 2011թ համեմատությամբ 2012 թվականին նվազել են 50 տոկոսով:

Կարևոր է փաստել նաև, որ 2012թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրված զինվորական հանցագործությունները 2011թ համեմատ նվազել են 21.2 տոկոսով, իսկ 2010 թվականի համեմատությամբ նվազումը կազմում է ավելի քան 30 տոկոս:

Մասնավորապես, Զինվորական ծառայություն կրելու կարգի դեմ ուղղված հանցագործությունները, որոնք զինվորական հանցագործությունների ընդհանուր թվում կազմում են ավելի քան 30 տոկոսը` նվազել են 26.7 տոկոսով, հատուկ ծառայությունների կրման կարգի դեմ ուղղված հանցագործությունները` 24.1 տոկոսով և այլն: Կարևոր է փաստել, որ բոլոր խումբ զինվորական հացագործությունների առումով արձանագրվել է կտրուկ նվազում»:

Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ, սակայն նշված չէ, որ ասուլիսում՝ ընդհանուր տեղեկություններից բացի, զինդատախազը նշել է, որ առանձին գործերով ոչ մի հարցի չի պատասխանելու, բայց «Մատաղիսի գործի» մասին հարցին ընդհանրական պատասխան հնչեց:

Զինվորական դատախազությունը, բոլոր իրավապահ մարմինների հետ համագործակցելով, անում են առավելագույնը անպատժելիության մթնոլորտը վերացնելու, մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ: Դա կլինի «Մատաղիսի գործը», թե այլ գործ: Որևէ գործ որևէ մեկի կոկորդին կանգնած չէ», — ասաց Գևորգ Կոստանյանը:

Անդրադառնալով մամուլում տարածվող լուրերին, թե նրա պաշտոնին հավակնող արդեն այլ անուններ են շրջանառվում, զինդատախազը նշեց, որ նման հրապարակումները լուրջ չի ընդունում:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ-ում պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով հաշփտակություն կատարողի դեմ քրգործ է հարուցվել’
Հաջորդ հոդվածը‘Բուֆոնը ճանաչվել է վերջին 25 տարվա լավագույն դարպասապահ’