‘Զինվորի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել ‘

1574

2019 թ. հուլիսի 20-ին, ժամը 18:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետում՝ ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համիկ Եղիայի Վարդանյանը: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 8-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ նշված օրը ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկի մարտական դիրքում հայտնաբեվել է 19-ամյա շարքային Համիկ Վարդանյանի դին:

 

Նախորդ հոդվածը‘«Ազատություն». Իջևանյան անկարգություններից հետո 10 անձ է կալանավորվել’
Հաջորդ հոդվածը‘Marca. չինական 3 ակումբ պայքարում է Բեյլի տրանսֆերի համար’