‘Զինվորները Երևանի քաղաքապետ կընտրեն արձակուրդում. Մամուլ’

1240

Երեկ «Հայկական ժամանակը» հավաստի տեղեկություն է ստացել այն մասին, որ բոլոր այն զինվորներին, ովքեր Երևանի գրանցում ունեն, 2013թ. մայիսի 5-ին տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ` հնգօրյա արձակուրդ է տրվելու:

Նրանց հրահանգ է տրվել, որ պետք է պարտադիր մասնակցեն Երևանի ավագանու ընտրություններին, իրենց հետ տանելով ընտանիքի անդամներին և բնականաբար, քվեարկեն հանրապետական կուսակցության օգտին: Նույն հրահանգը տրվել է նաև սպայակազմին: «Երեկ արդեն գրել էինք, որ  հանրապետականները Երևանում սկսել են տնետուն օպերացիան` բնակիչներից անձնագրի տվյալներ հավաքելով: Արձանագրենք, որ ավանդական մեթոդները ՀՀԿ-ն այս անգամ վաղ է գործի դրել: Երեկ էլ ՀՀԿ խորհրդի նիստից հետո Է. Շարմազանովը արձագանքել է նախօրեի մեր հրապարակմանը («Տարոնին չընտրեք, Սեդրակը կգա») և հայտարարել, որ ՀՀԿ-ն չի պատրաստվում զիջել Երևանը և «ունի բոլոր շանսերը ճիշտ, լուրջ, համախմբված աշխատելու դեպքում մայիսի 5-ին ստանալու երևանցիների քվեն»:

Նախորդ հոդվածը‘Ցուցակը կգլխավորի Արմեն Մարտիրոսյանը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Տիգրան Հայրապետյանը կդառնար 49 տարեկան. Մամուլ’