Զինվոր է զոհվել

560

Մարտի 31-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն: Հընթացս կրակոցներ են հնչել նաեւ ադրբեջանական կողմից:  

Միջադեպից հետո հայտնաբերվել է ՀՀ ԶՈՒ ժամկետային զինծառայող Հրաչյա Արայի Սարուխանյանի մարմինը՝ հրազենային մահացու վնասվածքով: Եւս մեկ զինծառայող վիրավորում է ստացել. նրա կյանքին վտանգ չի սպառնում:  

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

ՀՀ ՊՆ 

Նախորդ հոդվածըՄայամի․ Խաչանովը պարտվեց Մեդվեդեւին
Հաջորդ հոդվածըԿրակել են այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ