Զինվոր է վիրավորվել հակառակորդի կրակոցից

733

Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։

Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

ՀՀ պաշտպանության նախարարություն

Նախորդ հոդվածըԶելենսկին պատրաստ է «անհրաժեշտ որոշումների»
Հաջորդ հոդվածըԱնատոլի Չուբայսի շնորհավորանքը Լեւոն Տեր-Պետրոսյանին