‘Զլաթան Իբրահիմովիչի գործակալ. ՖԻՖԱ-ն եւ ՈւԵՖԱ-ն կեղտոտ կազմակերպություններ են’

855

ՊՍԺ-ի հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան իր կարծիքն է հայտնել, թե ով պետք է այս տարվա արդյունքներով ստանա «Ոսկե գնդակը» եւ խիստ բացասաբար է արտահայտվել ՖԻՖԱ-ի ու ՈւԵՖԱ-ի մասին:

«Վերջին շրջանում իմ գլխում ավելի է ծանրանում այն միտքը, որ ՖԻՖԱ-ն եւ ՈւԵՖԱ-ն երկու կեղտոտ կազմակերպություններ են, որոնք տարբեր թելերով իրար են կապված: Եթե այս ընթացիկ տարվա արդյունքներով Իբրահիմովիչը չստանա «Ոսկե գնդակը», ապա իմ խոսքերը միայն կհաստատվեն: Ակնհայտ է, որ հենց Իբրահիմովիչը պետք է արժանանա այդ մրցանակին: Ընդ որում, Զլաթանը լավագույնն է արդեն մի քանի տարի շարունակ»,- Ռայոլայի խոսքն է մեջբերում Expressen-ը:

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ն որոշեց. Սամվել Ալեքսանյանը խախտել է էթիկայի կանոնները’
Հաջորդ հոդվածը‘Հրդեհ Ֆիրդուսի 1-ում (Տեսանյութ)’