‘Զլատան Իբրահիմովիչը՝ Շվեդիայի առաջին միլիարդատեր մարզիկ’

888

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը համալրել է Շվեդիայի միլիարդատերերի ցուցակը: Կարողությունների հաշվարկը կատարվում է շվեդական կրոնով (1 եվրոն 9.47 կրոն է): Շվեդիայի ազգային հավաքականի առաջատարը սկանդինավյան երկրի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է 147-րդ տեղը: Այս մասին հաղորդում է  aftonbladet.se-ն:

Իբրահիմովիչը Շվեդիայի առաջին մարզիկն է, որի կարողությունը գերազանցել է 1 միլիարդ կրոնը: Ֆուտբոլիստի եկամուտներից բացի, Իբրահիմովիչը մասնակցում է բազմաթիվ գովազդային արշավների, այժմ էլ սկսել է մարզահագուստի սեփական հավաքածուի արտադրությունը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը 79-րդն է ՖԻՖԱ դասակարգման աղյուսակում’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանկ Ռիբերիին Ֆրանսիայի ամենաատելի մարզիկների շարքում առաջինն է’