‘ Զլատան Իբրահիմովիչը «Ռեալ»-ի ֆուտբոլի՞ստ’

771

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալ»-ում: Այս մասին հաղորդում է El Mundo Deportivo-ն:

Ըստ աղբյուրի` «արքայական ակումբ»-ի ղեկավարությունը ծրագրում է ձեռք բերել հենց շվեդ հարձակվողի տրանսֆերը, որպեսզի ուժեղացնի թիմի հարձակման գիծը: 

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա Իբրահիմովիչը մասնակցել է 36 հանդիպման, դարձել 30 գոլի հեղինակ և երրորդ տարին անընդմեջ նվաճել Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը:

Նախորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ‘
Հաջորդ հոդվածը‘iLur.am-ը միանում է «Մութ ժամեր» ակցիային’