‘Զլատան Իբրահիմովիչ. Կրկին հնչեղ տեղափոխությո՞ւն’

1120

Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ցանկություն է հայտնել վերադառնալ  Սերիա  А, որտեղ հանդես է եկել նախկինում՝ 5 մրցաշրջան:

 

Ստեֆան Հանսոնը, որը եղել է Զլատանի Իբրահիմովիչի պրոֆեսիոնալ կարիերայի առաջին մարզիչը, ասել է, որ վերջերս ֆուտբոլիստի հետ կայացած զրույցի ընթացքում «ՊՍԺ»-ի հարձակվողը խոստովանել է, որ շատ կուզենար վերադառնալ թուրինյան «Յուվենտուս»:

 

«Իբահիմովիչը ուզում է «Յուվենտուս» վերադառնալ: Եթե այս տարի տեղափոխությունը չհաջողվի, նա պատրաստ է սպասել հաջորդ մրցաշրջանին: Փողը Զլատանի համար որոշիչ գործոն չէ»-ասել է Ստեֆան Հանսոնը:

 

Նախորդ հոդվածը‘Խոսեպ Բարտոմեու. «Սուարեսն ուներ ավելի շահավետ առաջարկներ» ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՀԿ-ն քննարկում է մահացու Էբոլա վիրուսի դեմ պայքարի ուղիները’