ԱՄՆ-ը կարձագանքի Անկարայի և Մոսկվայի կապի ամրապնդմանը

358

Վաշինգտոնը կարող է արևմտյան ընկերություններին խորհուրդ տալ խզել կամ կրճատել տնտեսական կապերը Թուրքիայի հետ՝ Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերություններն ամրապնդելու և «ֆորմալ տնտեսական գործընկերության» դեպքում, հաղորդել է Politico թերթը՝ հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյայի։

«Մենք կարծում ենք, որ Թուրքիան բիզնեսի և կապիտալի հոսքի համար գլոբալ ուղղություն պետք է դառնա, սակայն Ռուսաստանի հետ առավել սերտ հարաբերությունները իրական վտանգ են ստեղծում աշխարհին Թուրքիայի ինտեգրման համար»,- պաշտոնյայի խոսքն է մեջբերել թերթը։

Պարբերականը նշում է, որ եթե Արևմուտքը կարողանա ապացուցել, որ Թուրքիան «խուսափում է պատժամիջոցներից», Վաշինգտոնը կարող է «ավելի առաջ գնալ և Թուրքիան անջատել դոլարից» երկրորդական պատժամիջոցների օգնությամբ։

Թերթը գրում է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հասկանում է, որ չպետք է «սահմանն անցնի»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ը և ԵՄ-ն Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հանդիպում են խնդրել
Հաջորդ հոդվածըՄեդվեդև․ ԵՄ բնակիչները չեն պաշտպանում հակառուսաստանյան պատժամիջոցները