Անկարան մտադիր է համոզել Ռուսաստանին

368

Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի նոր ռազմական գործողության մեկնարկի ուշացումը կարող է կապված լինել նրա հետ, որ Անկարան ուզում է հարթել տարաձայնությունները Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ, որոնք մտավախություն են հայտնել, թե Թուրքիայի պլանները կարող են վատթարացնել իրավիճակը տարածաշրջանում, չորեքշաբթի հաղորդել է Sözcü թերթը։

Իրավիճակը Սիրիայում և Թուրքիայի ԶՈՒ-ի նոր գործողությունը սահմանային տարածքներում այսօր Անկարայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և նրա թուրք պաշտոնակից Մևլյութ Չավուշօղլուի բանակցությունների կարևոր թեմաներից մեկը կլինեն, նշել է թերթը։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երեքշաբթի հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի գործողությունները կսկսվեն անհրաժեշտ պահին և անհրաժեշտ տեղում, և դրանք կարող են չսահմանափակվել Թել Ռիֆատ և Մանբիջ շրջաններով։

Ռազմական աղբյուրների տվյալներով՝ գործողություններին նախատեսված է ներգրավել մոտավորապես 50 հազար զինծառայող և Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիական զինված ընդդիմության գրոհային։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻրաքը, Լիբիան, Մալայզիան և Թուրքիան դատապարտել են Հնդկաստանին
Հաջորդ հոդվածըԲայդենը հաստատել է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին