ԵՄ-ն մոտեցել է ՌԴ–ի նկատմամբ պատժամիջոցների սահմանագծին

362

Եվրամիությունը հակառուսաստանյան պատժամիջոցներ մտցնելու սահմանագծին է հասել։

Այսպիսի կարծիք է հայտնել երեքշաբթի ԵՄ-ում Euracitv կայքի դիվանագիտական աղբյուրը։

«Մոսկվայի դեմ պատժամիջոցների յոթներորդ փաթեթը չափազանց բարդ կլինի։ ․․․ Մենք շատ մոտ ենք մեր սահմանագծին,- հայտարարել է դիվանագետը ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո։- Եթե ռուսաստանյան նավթի հետ կապված՝ այդպիսի խառնաշփոթ էր, պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե առաջարկվի արգելել ռուսաստանյան գազը»։

Նա նաև ընդգծել է, որ ԵՄ անդամ պետությունները «նույնիսկ մեկ քայլ ընկրկել են»՝ չնայած  ՌԴ-ից նավթի ներկրման նկատմամբ էմբարգո սահմանելու առաջարկի վրա Հունգարիայի դրած վետոն չեղարկելու վերաբերյալ բանակցություններում որոշակի առաջընթացին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Ոսկե գնդակի» ֆավորիտները
Հաջորդ հոդվածըՆԱՏՕ-ն երկընտրանքի առաջ կկանգնեցնի