Զելենսկին Ճապոնիա կժամանի շաբաթ երեկոյան

406

Վլադիմիր Զելենսկին G7 գագաթնաժողովին մասնակցելու համար Ճապոնիա կժամանի շաբաթ երեկոյան, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։

«Զելենսկին, ինչպես սպասվում է, Ճապոնիա կժամանի շաբաթ երեկոյան»,- աղբյուրի խոսքն է մեջբերում Reuters-ը։

Ավելի վաղ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հաստատել է, որ Զելենսկին կմասնակցի Յոթի խմբի գագաթնաժողովին Ճապոնիայում։

Bloomberg գործակալությունը ուրբաթ օրը, հղում անելով աղբյուրներին՝ գրել է, որ Զելենսկին կմեկնի Սաուդյան Արաբիա՝ Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին, ապա Ճապոնիա՝ Յոթի խմբի գագաթնաժողովին։ Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովը նույնպես մեկնարկում է ուրբաթ օրը Ջիդդայում, դրան առաջին անգամ մասնակցում է նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱդրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը
Հաջորդ հոդվածը«Կալաշնիկով» կոնցեռնի նախագահն ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի պատժացուցակում