ԶԼՄ․ Էրբիլում բողոքի ցույց է տեղի ունեցել ընդդեմ թուրքական գործողության Իրաքի հյուսիսում

422

Իրաքյան Քրդստանի Էրբիլ քաղաքի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել ՄԱԿ-ի ներկայացուցչության շենքի առջև՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունը, որը Թուրքիան անցկացնում է Իրաքի հյուսիսում ընդդեմ Քրդստանի բանվորական կուսակցության անդամների։

Այդ մասին տեղեկացրել է իրաքյան SHAFAQ News լրատվական կայքը։

Կայքում հրապարակված լուսանկարներում երևում է, որ ցուցարարները ձեռքներին պահել են պաստառներ՝ «Ո՛չ՝ թուրքական օկուպացիային և պատերազմին՝ ընդդեմ քրդերի» մակագրությամբ, ինչպես նաև կարգախոսներ են վանկարկում՝ արաբական հանրապետության տարածքում ռազմական գործողությունը դադարեցնելու կոչերով։

«Թուրքիան ավերում է մեր գյուղերը և նեղում է քրդերին՝ ՔԲԿ անդամներին հետապնդելու պատրվակով։ Մենք պահանջում ենք, որ Իրաքի ղեկավարությունը և միջազգային հանրությունը ճնշում գործադրեն թուրքական կառավարության վրա, որպեսզի նրանք դուրս բերեն իրենց զորքերը»,- ցուցարարներից մեկի խոսքն է մեջբերել լրատվական կայքը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՑույց` իրավապաշտպան Կավալայի ցմահ ազատազրկման դեմ
Հաջորդ հոդվածըՉԼ․ «Լիվերպուլը» 2 րոպեում 2 գոլ խփեց եւ հաղթեց «Վիլյառեալին» (տեսանյութ)