ԶԼՄ․ Էրդողանը Շոլցին կհայտնի, որ Թուրքիան պատրաստ է վավերացնել Շվեդիայի հայցը

217

Որբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը կարող է նրան հայտնել, որ Թուրքիան պատրաստ է վավերացնել ՆԱՏՕ ընդունվելու վերաբերյալ Շվեդիայի դիմումը։

Այդ մասին հաղորդել է Euractiv կայքը։

Կայքի տվյալներով՝ Թուրքիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը հինգշաբթի կարող է որոշում կայացնել Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու՝ Շվեդիայի դիմումը հաստատելու մասին, ինչից հետո վավերացումը թուրքական խորհրդարանում կարող է «տեղի ունենալ շատ արագ»։

Իր հերթին՝ Հունգարիան, ինչպես ավելի վաղ հաղորդել է հունգարական խորհրդարանի պատգամավոր Ագնեշ Վադաին, առայժմ պատրաստ չէ վավերացնելու Շվեդիայի հայցը ՆԱՏՕ, այդ հարցը ընդգրկված չի լինի խորհրդարանի առաջիկա նստաշրջանի օրակարգում, որը կմեկնարկի հաջորդ շաբաթ։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ուրբաթ օրը Բեռլինում ընդունելու է Էրդողանին։ Թուրքիայի առաջնորդը կհանդիպի նաև Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ։

Նախորդ հոդվածըՍիդորով․ ՀԱՊԿ-ը Կովկասյան տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրությունը չի կորցրել
Հաջորդ հոդվածըՍեփական փրկության համար Փաշինյանը պատրաստ է զոհաբերել ամեն ազգային արժեք․ Զուրաբյան