ԶԼՄ․ Էրդողանի և Ասադի հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս

316

Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար Ասադի հանդիպումը կարող է կայանալ շուտով, «անդրկուլիսյան դիվանագիտություն» է տարվում այն կազմակերպելու համար, երեքշաբթի հաղորդել է կառավարական շրջանակներին մոտ կանգնած թուրքական Hurriyet թերթի սյունակագիրը։

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը հոկտեմբերին հայտարարել էր, որ Ռուսաստանն առաջարկել է իր միջնորդությունը Էրդողանի և Ասադի հանդիպումը կազմակերպելու համար։

Էրդողանն ինքը նոյեմբերի կեսերին հայտարարել է, որ Անկարան կարող է գնահատել այդ առաջարկը՝ երբ ժամանակը գա, քանի որ քաղաքականության մեջ «նեղացածություն չի լինում»։

Ավելի ուշ թերթի սյունակագիրը գրել է, որ Էրդողանի և Ասադի հանդիպումը կարող է կայանալ Ռուսաստանում, Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՍպիտակ թղթերի հեղափոխություն․ ՉԺՀ
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Բենզեման կարող է վերադառնալ Ֆրանսիայի հավաքական