Թուրքիայի դատախազությունը 60 հոգու ձերբակալության օրդեր է տվել

388

Իզմիր քաղաքի դատախազությունը 60 հոգու ձերբակալության օրդեր է տվել՝ արգելված ՖԵՏՕ կազմակերպության գործունեությանը կապի կասկածանքով։ ՖԵՏՕ-ին տեղական իշխանությունները մեղադրում են 2016 թ․ հուլիսին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ։

Կասկածյալներին ձերբակալելու գործողություն է անցկացվում 21 շրջաններում, հաղորդել է TRT հեռուստաալիքը։

Հեռուստաընկերության տվյալներով՝ օրդեր է տրվել նախկին և ներկա զինվորականների նկատմամբ, որոնց կապը պուտչիստների հետ բացահայտվել է ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում։ Հետախուզվողների մեծ մասը ձերբակալվել է, նշում է հեռուստաալիքը։

ՖԵՏՕ-ի կողմնակիցների ձերբակալման գործողություն է անցկացվում նաև Անկարայի դատախազության կարգադրությամբ։ Դատախազությունը 53 հոգու կալանքի տակ առնելու օրդեր է տվել, հաղորդում է TRT-ն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԶելենսկի․ Ուկրաինայի իշխանությունները պլան ունեն իմ սպանության դեպքում
Հաջորդ հոդվածըԹուրքիան առաջարկել է Ուկրաինայում «բժշկական միջանցք» բացել