ԶԼՄ․ Թուրքիան չի ցանականում Հայաստանի հետ հանդիպել երրորդ երկրում

341

Թուրքիան դեմ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար հանդիպումներն անցկացնել երրորդ երկրում, հինգշաբթի տեղեկացրել է թուրքական  A Haber հեռուստաալիքը՝ հղում անելով ԱԳՆ-ում աղբյուրին։

Հունվարի 14-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի գծով հատուկ ներկայացուցիչների՝ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։ Ինչպես հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն, կողմերը բանակցությունների ընթացքում  կառուցողական, չքաղաքականացված երկխոսություն վարելու պատրաստակամություն են դրսևորել։ Եվս երեք հանդիպում կայացել է Վիեննայում։

«Սա թշնամիների հանդիպում չէ, չի կարելի, որ այն անցկացվի երրորդ երկրում»,- աղբյուրի խոսքն է մեջբերել հեռուստաալիքը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ ԱԳՆ-ն մերժել է Կիևի շահերը Ռուսաստանում ներկայացնելու՝ Շվեյցարիայի առաջարկը
Հաջորդ հոդվածըԵրբ զիջում ես ստիպված. Ալիք Մեդիա