Կիևում հանել են Յուրի Գագարինի կիսանդրին

267

Աշխարհում առաջին տիեզերագնաց, Խորհրդային Միության հերոս Յուրի Գագարինի կիսանդրին հանվել է Կիևի Դարնիցկյան շրջանում դպրոցական երիտասարդության տեխնիկական ստեղծագործության և մասնագիտական կողմնորոշման կենտրոնի բակից, հաղորդել է տեղական «Մեր Կիևը» լրատվամիջոցը։

Խորհրդային պատմության հետ կապված հուշարձանների ապամոնտաժումը, ինչպես նաև փողոցների վերանվանումն Ուկրաինայում սկսվել է 2015 թ․, երբ ապակոմունիզացման մասին օրենք ընդունվեց։ Վերջերս Ուկրաինայի իշխանությունները սկսել են պայքարել ոչ միայն խորհրդային պատմության, այլև այն ամենի դեմ, ինչը կապ ունի Ռուսաստանի հետ։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները տարիներ շարունակ վարել են ագրեսիվ ապառուսականացման և հարկադիր  ձուլման քաղաքականություն։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՉեխիայի վարչապետը հորդորում է խուսափել «սառեցված հակամարտությունից»
Հաջորդ հոդվածըՆիկոլ Փաշինյանին պատասխանում է Նիկոլ Փաշինյանը