Կամրջի փլուզման հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ

331

Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգում փլվել է կայմապարաններով սարքված կամուրջը, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 141-ի։ Փրկվել է 177 մարդ։

Ըստ NDTV հեռուստաալիքի՝ անհետ կորածների որոնումները շարունակվում են։

Ավելի վաղ տեղական իշխանությունները հաղորդել էին 130 զոհի մասին։ Փրկարարների կարծիքով՝ աղետի զոհերի թիվը դեռ կարող է աճել։

Մաչհու գետի վրա պարանե կամուրջը փլվել է կիրակի երեկոյան։ Այդ պահին կամրջի վրա մոտավորապես 500 մարդ է եղել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. Պինդ բռնվեք. հեսա–հեսա 88–ն էլ է «արձանագրելու»
Հաջորդ հոդվածըԳվարդիոլա․ Անհնար է զբաղեցնել Մեսսիի գահը