ՉԺՀ պատվիրակությունը հերքել է Զելենսկու ելույթից հետո դահլիճից դուրս գալու լուրը

347
Ukrainian President Volodymyr Zelenskyy displayed on a screen as he addresses the audience from Kyiv on a screen during the World Economic Forum in Davos, Switzerland, Monday, May 23, 2022. Second right Kyiv Mayor Vitali Klitschko and his brother Wladimir. The annual meeting of the World Economic Forum is taking place in Davos from May 22 until May 26, 2022. (AP Photo/Markus Schreiber)

Համաշխարհային տնտեսական համաժողովում Չինաստանի պատվիրակության ներկայացուցիչները հերքել են ամերիկյան CNN հեռուստաալիքի լուրն այն մասին, թե համաժողովում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթից հետո պատվիրակությունը չի ծափահարել և դուրս է եկել դահլիճից, հաղորդել է «Սինխուա» գործակալությունը։

Պատվիրակության անդամները լրատվական գործակալությանը հաղորդել են, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը։ Նրանք նշել են, որ Զելենսկու ելույթի ժամանակ իրենք բանակցություններ են վարել Միջազգային էներգետիկ գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլի հետ։

Զելենսկին Դավոսում ելույթ է ունեցել տեսակապով և կրկին շեշտել է, որ Ուկրաինան պատրաստ չէ տարածքային զիջումների։ Նա կրկին կոչ է արել զենք մատակարարել Ուկրաինային և մասնակցել երկրի վերականգնմանը հակամարտության ավարտից հետո։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲռնցքամարտի ԵԱ. Վախթանգ Հարությունյանը մեկնարկեց հաղթանակով
Հաջորդ հոդվածըՄոլդովա․ Դատախազությունը խուզարկում է Դոդոնի տունը