ԶԼՄ․ Ճապոնիայում առաջարկում են միջոցառումների պաշտպանության նպատակով անօդաչուներ կիրառել

338

Ճապոնիայի ոստիկանական վարչությունը մտադիր է երկրի նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանությունից հետո ուժեղացնել պաշտպանական միջոցառումները բարձրաստիճան  անձանց և քաղաքական գործիչների մասնակցությամբ հանրային  միջոցառումների ժամանակ։

Այդ մասին երկուշաբթի հաղորդել է NHK հեռուստաալիքը։

Նշվում է, որ որպես տարբերակներից մեկը՝ առաջարկվում է գործի դենլ անօդաչուներ։ Դա հնարավորություն կտա մեծացնել հսկվող տարածքը և կմեծացնի ոստիկանության՝ անվտանգությունն ապահովելու հնարավորությունները։

 Բացի այդ, գերատեսչությունը դիտարկում է նաև  քաղաքական գործիչների փողոցային ելույթների ընթացքում նրանց շուրջ գնդակադիմացկուն թափանցիկ էկրաններ տեղադրելու տարբերակը։ Նման սարքերը բավական ծանր են, և ոստիկանությունը պետք է  նաև մտածի այն մասին, թե ինչպես կազմակերպի դրանց արագ տեղափոխումը, օրինակ, ընտրարշավի  խիտ ժամանակացույցի ընթացում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըATP-250․ Եզրափակիչում Մեդվեդեւը հաղթեց Նորիին
Հաջորդ հոդվածըՎրաստանի վարչապետն ուզում է «վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը»