ՉԺՀ-ն կաջակցի ՌԴ-ին՝ պայմանով, որ միջուկային զենք չկիրառվի

3783

Հեռախոսազրույցը, որը տեղի է ունեցել ՉԺՀ-ի նախագահ Սի Ձինպինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև, ցույց է տալիս, որ Չինաստանը ուկրաինական հակամարտության հարցում պաշտպանում է Ռուսաստանին՝ պայմանով, որ միջուկային զենք չի կիրառվի։

Իր էլեկտրոնային տարբերակում նման կարծիք է արտահայտել կանադական  The Globe and Mail  թերթը։

«Չինական դիվանագիտության մեջ պատահականությունները հազվադեպ են,- նշում է թերթը։- Զելենսկու հետ խոսելու համար ընտրելով Չեռնոբիլյան աղետի տարելիցի օրը՝ Սի Ձինպինն ավելի է հստակեցրել իր կարմիր գիծն այս պատերազմում։ Չինաստանը պաշտպանում է Ռուսաստանին, սակայն առանց երկիմաստ վերապահության՝ միջուկային զենք չկիրառել»։

«Երկխոսությունը և բանակցությունները ուկրաինական ճգնաժամից դուրս գալու միակ կենսունակ ճանապարհներն են,- ասվում է երկու երկրների առաջնորդների միջև զրույցից հետո հրապարակված չինական պաշտոնական հաղորդագրության մեջ։- Միջուկային պատերազմում ոչ ոք չի հաղթում»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը12 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան
Հաջորդ հոդվածըԷրդողանը «Ակկույու» ԱԷԿ-ի արարողությանը կմիանա Մոսկվայի ժամանակով ժամը 16։00-ին