Ջոնսոնն առաջարկել է դաշինք ստեղծել՝ ի հակակշիռ ԵՄ–ի

380

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը առաջարկել է նոր քաղաքական, տնտեսական և ռազմական դաշինք ստեղծել՝ որպես Եվրամիության այլընտրանք, հինգշաբթի տեղեկացրել է Corriere della Sera թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց տեղեկությունների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի հովանու ներքո ենթադրյալ միավորումը կընդգրկի Ուկրաինան, Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան և Լիտվան։ Հետագայում, վարչապետի մտահղացման համաձայն, այսպես կոչված՝ Եվրոպական ընկերակցությանը կարող է միանալ նաև Թուրքիան։

Աղբյուրների տվյալներով՝ բրիտանական նախաձեռնությունը ուղղված է այն պետություններին, որոնք նախանձախնդիր են իրենց ազգային ինքնիշխանության հարցում, տնտեսության վերաբերյալ ազատական հայացքներ են դավանում և դիմակայում են Մոսկվայի քաղաքականությանը։

Թերթը տեղեկացնում է, որ Ջոնսոնն առաջին անգամ իր այդ գաղափարը Վլադիմիր Զելենսկուն հայտնել է Կիևում ապրիլի 9-ի հանդիպման ընթացքում։ Ինչպես պնդում են Corriere della Sera-ի աղբյուրները, Կիևը հստակ կարծիք չի արտահայտել ՝ չմերժելով և չպաշտպանելով այդ նախաձեռնությունը։ Պարբերականի կարծիքով՝ Զելենսկին կարող է լուրջ վերաբերվել Ջոնսոնի առաջարկին այն դեպքում, եթե հունիսի 23-24-ին դաշինքի առաջնորդների հանդիպմանը Եվրամիությունը հավանություն չտա Ուկրաինայի՝ ԵՄ  թեկնածուի կարգավիճակի հարցին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍեուլը հիասթափված է պատժամիջոցների հարցով քվեարկությունից
Հաջորդ հոդվածըՌուսաստանը խախտել է ՄԱԿ-ի կոնվենցիան գենոցիդի մասին