ԶԼՄ․ ՌԴ և ՉԺՀ առաջնորդների հանդիպումը կարող է աշխարհը ձևափոխող իրադարձություն դառնալ

246

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ձինպինի բանակցությունները, որոնք կկայանան վերջինիս՝ երկուշաբթի օրը Մոսկվա կատարած այցի ընթացքում, կարող են դառնալ աշխարհը ձևափոխող իրադարձություն։

Նման կարծիք է հայտնել ավստրալական առաջատար The Australian  թերթը։

Պարբերականը նշում է, որ Ուկրաինայում իրավիճակի շուրջ բանակցությունները Ռուսաստանի  և Չինաստանի առաջնորդների միջև կարող են դառնալ «աշխարհը վերափոխող իրադարձություն», սակայն խաղաղ կարգավորման ցանկացած պլան, որ կհայտնվի այդ բանակցությունների արդյունքում, «մեծապես կախված կլինի Ռուսաստանի դիրքորոշումից»։

«Սի Ձինպինն սկսում է պետական այցը Ռուսաստան, որը Պեկինն անվանում է այց հանուն խաղաղության, որպեսզի միջնորդի դեր կատարի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտությունը դադարեցնելու հարցում։ Երկու երկրների առաջնորդների հանդիպմանը ուշադիր կհետևեն արևմտյան մայրաքաղաքներում՝ ջանալով  նշաններ որսալ, որ ՉԺՀ նախագահը պնդում է խաղաղության բանակցություններ սկսել Մոսկվայի և Կիևի միջև»,- նշում է թերթը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՇՀԿ-ն, ՀԱՊԿ-ը Ղազախստանում ընտրությունները թափանցիկ և դեմոկրատական են ճանաչել
Հաջորդ հոդվածըՀիրոսիմայում G7 գագաթնաժողովից առաջ խստացնում են անվտանգության միջոցառումները