Սլովենիայում երկու արտասահմանցու են ձերբակալել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով

350

Սլովենիայի հետախուզության և անվտանգության գործակալությունը ձերբակալել է արտասահմանցի երկու քաղաքացիների՝ Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով։

«Սլովենիայի հետախուզության և անվտանգության գործակալությունը Լյուբլյանայում հայտնաբերել է արտասահմանցի երկու քաղաքացիների, որոնք զբաղվել են լրտեսությամբ հօգուտ Ռուսաստանի։ Հետաքննությունների ազգային բյուրոյի հետ համատեղ՝ նրանք ձերբակալվել են։ Կասկածյալներին սպառնում է ընդհանուր առմամբ ութ տարվա ազատազրկում՝ լրտեսության և կեղծ տեղեկություններ հաղորդելու համար»,- նշվում է հրապարակման մեջ։

Նշվում է նաև, որ ձերբակալվածները լատինաամերիկյան երկրներից մեկի քաղաքացիներ են, նրանցից մեկը Արգենտինայի անձնագիր ունի։ 24ur-ի պնդմամբ՝ Սլովենիայի հետախուզության և անվտանգության գործակալությունում նրանց համարում են «ՌԴ քաղաքացիներ, որոնք գործում են կեղծ արտասահմանցիների անվան տակ»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԶինծառայողի վիրավորվելու դեպքով կա ձերբակալված
Հաջորդ հոդվածըԹեհրանում Ուկրաինայի դեսպանը կանչվել է ԱԳՆ