Քանիե Ուեսթը չեղարկել է Parler-ի գնման գործարքը

341

Ամերիկյան ռեփ կատարող Քանիե Ուեսթը Parler միկրոբլոգների ծառայության հետ պայմանավորվել է  չեղարկել ընկերությունը ձեռք բերելու գործարքը,  հինգշաբթի հաղորդել է Axios կայքը։

Կայքի տվյալներով՝ գործարքի ավարտն սպասվում էր մինչև տարեվերջ, բայց Ուեսթի հրեատյաց հայտարարություններից հետո ընկերությունը տեղեկացրել է ձեռք բերված պայմանավորվածությունը չեղարկելու մասին։

Հոկտեմբերին Parler-ը հաղորդել էր, որ  Ուեսթի հետ պայմանագիր է կնքվել սոցիալական ցանցը գնելու վերաբերյալ։

Parler-ը ներկայանում է որպես Twitter սոցցանցի այլընտրանք և համացանցում խոսքի ազատության երաշխավոր։ Ինչպես հաղորդել է BBC հեռուստաալիքը, այդ հարթակը լայնորեն տարածված է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների շրջանում և կտրուկ կերպով հեղինակություն է ձեռք բերել 2020 թ․ ընտրություններում նրա պարտությունից հետո։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼուիս Սուարեսը պատրաստ է կարիերան շարունակել ԱՄՆ-ում
Հաջորդ հոդվածըՆոյերը՝ Աշխարհի առաջնությունների ռեկորդակիր