‘ԶԼՄ. Անգելա Մերկելը հրաժարվել է Սոչիում Պուտինի հետ հանդիպումից’

1257

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրաժարվել է հոկտեմբերի վերջին Սոչիում  նախատեսված հանդիպումից Պուտինի հետ ՝ Ուկրաինայի իրավիճակի պատճառով, հաղորդել է Spiegel ամսագիրը:

Սոչիում միջկառավարական խորհրդակցության հետաձգման մասին հաղորդում է նաև Tagesschau հեռուստածրագրի նորությունների կայքը:

Ռուսաստանի նախագահի և Գերմանիայի կանցլերի բանակցությունները, ինչպես նաև՝ նախարարների հանդիպումնեը սովորաբար տեղի են ունենում Ռուսաստանի և Գերմանիայի քաղաքացիական հասարակությունների «Պետերբուրգյան երկխոսություն» ֆորումին զուգընթաց, որն այս անգամ նախատեսված է անցկացնել Սոչիում:

Spiegel-ի տեղեկություններով՝ Բեռլինում միջկառավարական խորհրդակցություններն աննպատակահարմար են համարել:

 Միևնույն ժամանակ, Կրեմլի մամլո կենտրոնը հաղորդել է, որ Պուտինն ու Մերկելը հեռախոսով քննարկել են հոկտեմբերի 16-17-ին նախատեսված՝ «Ասիա-Եվրոպա» գագաթնաժողովի շրջանակներում Միլանում բանակցությունների նախապատրաստման հարցը: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Էվո Մորալեսի կողմնակիցները տոնում են հաղթանակը ‘
Հաջորդ հոդվածը‘ Քաղաքագետ. Առաջին անգամ խոշոր կապիտալի եւ հանրության շահը համընկել է’