‘ԶԼՄ. Աֆղանստանի և «Թալիբանի» բանակցությունները կկայանան հունիսի 28-ին’

2232

Աֆղանստանի իշխանությունների և «Թալիբան» արմատական շարժման միջև խաղաղ բանակցությունները կկայանան հունիսի 28-ին Բաքվում, այսօր հաղորդել է АПА գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:

Ավելի վաղ  1TV հեռուստատեսությունը հաղորդել է, որ Աֆղանստանի վարչապետ Աբդուլա Աբդուլան «Թալիբան» շարժմանը կոչ է արել խաղաղ բանակցություններ սկսել կառավարության հետ՝ երկրում ժամանակավոր հրադադարի վերաբերյալ համաձայնության գալուց հետո:

«Հունիսի 28-ին Բաքվում տեղի կունենա Աֆղանստանի հարցով Միջազգային համակարգող խմբի նիստը: Հանդիպման ընթացքում խաղաղ բանակցություններ տեղի կունենան Աֆղանստանի և «Թալիբանի» պաշտոնատար անձանց միջև: Աֆղանստանը նիստում կներկայացնի արտաքին գործերի փոխնախարար Հիքմեթ Հալիլ Քարզայը: «Թալիբանի» կողմից հանդիպմանը կմասնակցեն բանակցությունների արդյունքում ընտրված ներակայացուցիչներ»,- փոխանցում է գործակալությունը:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լուկաշենկոն նախազգուշացրել է այլ պետության կազմի մեջ ընդգրկվելու վտանգի մասին’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի Վաչոն ձերբակալվել է. Տեսանյութ’