‘ԶԼՄ. Գերմանիան գուցե 100 զինծառայող ուղարկի Իրաք՝ քրդերին պատրաստելու համար’

928

Գերմանիայի կառավարությունը, ի հեճուկս նախորդ հավաստիացումների՝ խորհրդարանին կխնդրի մանդատ տրամադրել՝ Իրաքի հյուսիս ուղարկելու մոտավորապես 100 զինծառայողների՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ կռվող քրդերին պատրաստելու նպատակով: Այդ մասին հաղորդել է գերմանական Bild  թերթը:

Պարբերականի տվյալներով՝ խոսքը զինված առաքելության մասին է, բայց թե արդյո՞ք նրա իրավասությունների մեջ մտնելու է նաև ռազմական գործողություններ վարելը՝ չի մանրամասնվում: Պարբերականը նշում է, որ դա կհակասի ԳԴՀ սահմանադրությանը, քանի որ այդ իրավիճակում ո՛չ ՄԱԿ-ի մանդատը կա՝ նման առաքելության համար, ո՛չ էլ ՆԱՏՕ-ի գծով Գերմանիայի գործընկերների վրա հարձակում է տեղի ունեցել:

Նախկինում  գերմանացի զինծառայողներին Իրաք ուղարկելու հարցը չի եղել կառավարության օրակարգում: Այդ մասին բազմիցս նշել է ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը, որն ընդգծել է, որ Գերմանիան արդեն իսկ բավական ներդրում է կատարել ԻՊ-ի դեմ պայքարում: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Հոնկոնգում սկսել են ձերբակալել ցուցարարներին, ովքեր հրաժարվում են լքել բարիկադները’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Եթե Հայաստանը ժողովրդավարական երկիր լիներ, Վ. Գասպարյանը կկորցներ պաշտոնը’