‘ԶԼՄ. Եղիսաբեթ II-ը Կիևի կենտրոնում տարածք է վարձակալել’

1848

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը Կիևի կենտրոնում 1,6 հազար քառակուսի մետր տարածքով հողամաս է վարձակալել: Այդ մասին ասվում է Կիևի քաղխորհրդի որոշման մեջ, որը տեղադրվել է kiewlast.com.ua կայքում:

«Նորին թագավորական մեծությանը և Կանադայի իշխանուհուն 49 տարով վարձակալության է տրվում 0,1622 հեկտար տարածքով հողամաս Կիև քաղաքի Շևչենկոյի շրջանում՝ անշարժ գույքի սեփականության իրավունք ձեռք բերելու կապակցությամբ»,- ասվում է խորհրդի որոշման տեքստում:

Հաղորդվում է, որ վարձակալության ամսավճարը կազմում է 568 գազար գրիվնա: Թագուհու ներկայացուցիչները պետք է մեկ ամսվա ընթացքում անհրաժեշտ փաստաթղթերը փոխանցեն տեղական իշխանություններին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Եղիսաբեթ II-ը այդ հասցեում վարձակալել է  գրասենյակ՝ 2,2 հազար քառակուսի մետր տարածքով:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հարց ՀՀ իշխանություններին. Ինչպե՞ս որակել ձեր անտարբերությունը շարժման 30-ամյակի հանդեպ’
Հաջորդ հոդվածը‘ԿԺԴՀ պատվիրակություն հրաժարվել է Փենսի հետ հանդիպումից’