‘ԶԼՄ. Եվրահանձնաժողովը սպառնում է արգելափակել Ֆրանսիայի 2015 թ. բյուջեի նախագիծը’

1326

Եվրահանձնաժողովը սպառնում է արգելափակել Ֆրանսիայի 2015 թ. բյուջեի նախագիծը: Ինչպես հոկտեմբերի 7-ին տեղեկացրել է Le Figaro-ն, Բրյուսելը Փարիզից պահանջում է լրացուցիչ ջանքեր՝ բյուջեի դեֆիցիտը կրճատելու ուղղությամբ:

Անցյալ շաբաթ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է բյուջեի նախագիծ, որը նախատեսում է պետծախսերի կրճատում 21 մլրդ եվրոյով: Սակայն Եվրախհանձնաժողովում կարծում են, որ դա բավարար չէ, և պահանջում են այդ թիվը հասցնել 30 մլրդ եվրոյի:

 «Նման տեսքով փաստաթուղթը չի կարող ստանալ ԵՄ ղեկավար մարմինների հավանությունը»,- ԵՄ-ում աղբյուրի խոսքն է մեջբերում թերթը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Ընդդիմության առաջնորդները անպայման մասնակցելու են հանրահավաքներին’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի վարչապետ. Անկարային երաշխիքներ են պետք, որ պայքարն Ասադի դեմ շարունակվում է’